Արեն Խառատյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի պատանեկան ԵԱ-ում
Ռումինիայում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Հայ բռնցքամարտիկներից հաղթանակով մեկնարկեց 52 կգ քաշային Արեն Խառատյանը, որը մրցում էր Անգլիան ներկայացնող Բարնի Սմիթի հետ։
Մենամարտը բավականին բարդ ստացվեց, որտեղ վճռորոշ էր վերջին` 3-րդ ռաունդը։ Հայ մարզիկը կամք դրսևորեց ու գեղեցիկ հաղթանակ տոնեց։
Հաջորդ մենամարտը Խառատյանը կանցկացնի հուլիսի 25-ին։
Կարծիքներ