Հնդկաստանում ջրհեղեղի զոհն է դարձել 17 մարդ
Առնվանզ 17 մարդ է զոհվել Հնդկաստանի հարավարևելյան Անդհրա-Պրադեշ նահանգում, որին սեզոնային հորդառատ անձրևներ ու հեղեղումներ են պատուհասել։ Եվս մոտ 100 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է The Times of India-ը։
Նահանգային իշխանությունները տուժածների ժամանակավոր տեղակայման ճամբար են ստեղծել և բնակչությանն ապահովում են անվճար սննդով։
Տեղումները սկսել են հինգշաբթի երեկոյան։ Մի շարք գյուղեր ու ճանապարհներ ջրածածկ են եղել։ Փրկարարական օպերացիայում ներգրավվել են նաև երկրի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները։
Կարծիքներ