ԱՄՆ-ը պատժամիջոցները շրջանցելու մեղադրանք է ներկայացրել Վլադիմիր Վորոնչենկոյին
ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցները շրջանցելու մեղադրանք են ներկայացրել ՌԴ քաղաքացի Վլադիմիր Վորոնչենկոյին, ով ըստ տեղեկության կապված է ռուս գործարար Վիկտոր Վեկսելբերգի հետ։
Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության՝ երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ ռուսաստանցին մասնակցել է մի սխեմայի, որում 2018-2022 թվականներին նա ստացել է 4 միլիոն դոլար՝ ԱՄՆ-ում չորս անշարժ գույք պահպանելու համար, որոնք իբր պատկանել են Վեկսելբերգին, ով ներառված է եղել Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում։
Կարծիքներ