Ուկրաինայի երեք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի երեք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

Երեքշաբթի երեկոյան կրկին օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի արևելյան երեք շրջաններում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում քաղաքացիների ահազանգման պաշտոնական ռեսուրսի տվյալները։

Տագնապ է հայտարարվել Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի և Խարկովի մարզերում։ Այդ շրջանները երեկոյան արդեն երրորդ անգամ էին կարմիր գոտում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում