Վարակված լինելու ժամանակ «Արմեդում» բոլոր QR կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո կրկին կկանաչեն. ԱՆ

Վարակված լինելու ժամանակ «Արմեդում» բոլոր QR կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո կրկին կկանաչեն. ԱՆ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ COVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր «QR» կոդով, և նրա վարակված լինելու ողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:

 

Նախարարությունից նշում են նաև, որ հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի, «QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար, «QR» կոդը սկանավորելու կարիք չկա, բայց սկանավորելու պարագայում քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար անձնական էջում ներառված տվյալները փակ կլինեն՝ բացի անուն-ազգանունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում