Ֆրանսիայում գնդակահարված 17-ամյա դեռահասի տատիկը կոչ է արել դադարեցնել անկարգությունները երկրում

Ֆրանսիայում գնդակահարված 17-ամյա դեռահասի տատիկը կոչ է արել դադարեցնել անկարգությունները երկրում

Ալժիրական ծագումով 17-ամյա ֆրանսիացու տատիկը, ում մահը բողոքի ցույցեր է առաջացրել ողջ Ֆրանսիայում, կոչ է արել դադարեցնել անկարգություններն ու բռնությունները երկրում։ Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը BFM-ին տված հարցազրույցում։

«Ես ուզում եմ, որ դա դադարեցվի ամենուր: Ես կոչ եմ անում մարդկանց, ովքեր այժմ ջարդուփշուր են անում շրջակայքը, դադարեցնել այդ ամենը», - մեջբերում է հեռուստաալիքը Նադիա անունով կնոջ խոսքերը, ում ազգանունը չի նշվում։

Նա հավելել է, որ բռնություններ կազմակերպող ցուցարարներին չպետք է թույլ տալ «հարձակվել դպրոցների վրա»:

Կինը նաև ասել է, որ դեմ է ոստիկանների վրա հարձակումներին և հավելել, որ վերջնական խոսքը լինելու է ֆրանսիական արդարադատությանը։

«Ես վստահում եմ արդարադատությանը»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում