ԼՂ-ից տեղահանված շուրջ 20 առանց ծնողական խնամքի մնացած երեխա է տեղավորվել խնամքի հաստատություններում. նախարար
Վայոց ձորի, Սյունիքի մարզերում ԼՂ մեր հայրենակիցների առաջնային կարիքների գնահատմանը զուգահեռ ջանքերն առավել կենտրոնացվել են խոցելի խմբերին ծառայություններ տրամադրելուն:
Խոսքը միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին համապատասխան խնամքի հաստատություններում տեղավորելու ուղղությամբ աշխատանքներին է վերաբերում:
Այս մասին այսօր հումանիտար կենտրոնում ասուլիսի ժամանակ ասել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ արդեն շուրջ 100 խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներ, որոնց մեջ կան նաև հաշմանդամություն ունեցող անձինք, տեղավորվել են համապատասխան խնամքի կենտրոններում:
«Ավելի քան 20 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են տեղավորվել մեր խնամքի հաստատություններում:
Կան նաև որոշակի դեպքեր, որ առանց ուղեկցման երեխաներ ունենք, որոնք այս կամ այն պատճառով առողջապահական մեր գործընկերների վերահսկողության ներքո են, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում»,- նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ ծնողների հետ կապը պահվում է:
Կարծիքներ