Արցախում գրանցվել է Covid-19-ով վարակման 56 նոր դեպք, 2 մարդ մահացել է
Արցախում նոյեմբերի 13-ին կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել:
Ինչպես տեղեկացրին Արցախի առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 145 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 75-ինը՝ ծանր. նրանց թվում են նաև երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
«Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 2 մահվան դեպք։
Կարծիքներ