ԱԻՆ ՓԾ տնօրենն ուղերձ է հղել շրջանավարտներին

ԱԻՆ ՓԾ տնօրենն ուղերձ է հղել շրջանավարտներին

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն ուղերձ է հղել շրջանավարտներին: Ներկայացնում ենք ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի ուղերձը.

«Սիրելի՛ շրջանավարտներ, ԱԻ նախարարության անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեր կյանքի ամենահիշարժան տոներից մեկի՝ դպրոցական Վերջին զանգի առթիվ: Ձեր կյանքի այս օրը համընկնում է մեր երկրի համար շատ բախտորոշ ժամանակահատվածի հետ, և այսօրվանից ձեր կենսագրության մեջ բացվում է ամենակարևոր էջը, որն իր մեջ մեծ պատասխանատվություն է ներառում հայրենիքը հզորացնելու և շենացնելու գործում:

ԱԻ նախարարի հանձնարարությամբ՝ այսօր ուժեղացած ծառայություն կիրականացվի հանրապետության ամբողջ տարածքում: Հորդորում ենք Վերջին զանգի միջոցառումները կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով՝ պահպանելով անվտանգության կանոնները»,- ասված է ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում