Ղրղզստանը հայտնել է Տաջիկստանի հետ սահմանին իրադրության սրման մասին
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրադրությունը կրկին լարվել է։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ղրղզստանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնը։
Նշվում է, որ տաջկական կողմը, խախտելով սահմանագծման ու սահմանազատման հարցերով կողմերի միջկառավարական պատվիրակությունների պայմանավորվածությունները, գիշերը կոնտեյներ է տեղակայել Օշի մարզի Ունժու-Բուլակ տեղանքում՝ մոտ 1 կմ ներթափանցեով Ղրղզստանի տարածք։ Այնուհետև, կոնտեյները թողնելով տեղում, 600 մետր հեռացել են դրանից։ Նկատվում է զինծառայողների կուտակում ավտոմոբիլային և թեթև զրահապատ տեխնիկայով։
Ղրղզական կողմն անցել է ուժեղացված ծառայության։
Կարծիքներ