Արարատ Միրզոյանն ու Բելառուսի ԱԳ նախարարը հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին

Արարատ Միրզոյանն ու Բելառուսի ԱԳ նախարարը հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 15-ին Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նշելով, որ նախարարները մանրամասն անդրադարձել են հայ-բելառուսական համագործակցության օրակարգին` ինչպես երկկողմ, այնպես էլ` բազմակողմ ձևաչափերի, այդ թվում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում։

Հարաբերությունների հետագա զարգացման առումով երկուստեք կարևորվել է բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելությունների իրականացումը։

Նախարարները գոհունակություն են հայտնել վերջերս երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև Մինսկում անցկացված քաղաքական խորհրդակցությունների արդյունքների կապակցությամբ։

Նշվում է, որ երկուստեք ընդգծվել է տնտեսական կապերի ու ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը, և այդ համատեքստում կարևորվել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը: Որպես հետաքրքրություն ներկայացնող ուղղություններ, առանձնացվել են բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, սննդի արդյունաբերությունը և այլն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո տևական և համապարփակ կարգավորման կարևորությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում