Թալիբանի պատվիրակությունն այցելել է Անկարա
Աֆղանստանում Թալիբանի կողմից ձևավորված ժամանակավոր կառավարության պատվիրակությունն այցելել է Թուրքիայի մայրաքաղաք:
Այս մասին տեղեկանում ենք թուրքական sondakika.com-ի hաղորդումից:
Պատվիրակությունը գլխավորել է Թալիբանի կառավարության արտգործնախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքին:
Թալիբանի պատվիրակությունն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկված գլխավոր թեմաներն են եղել Աֆղանստանում կառավարության ներառականության, Քաբուլի օդանավակայանի գործարկման, ինչպես նաև կանանց և երեխաների աշխատանքին և կրթությանը վերաբերող հարցերը:
Կարծիքներ