Ես գիտեմ, թե որքան հիասթափված են իմ ֆուտբոլիստները․ Գվարդիոլա

Ես գիտեմ, թե որքան հիասթափված են իմ ֆուտբոլիստները․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում (0:1) թիմի կրած պարտությունը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

«Շնորհակալ եմ տղաներից, նրանք ամեն ինչ տվեցին խաղադաշտում: Ես գիտեմ, թե որքան հիասթափված են, քանի որ սովոր չեն պարտություններին: Սա ֆուտբոլ է, այս բաները տեղի են ունենում: Ոչ մի թիմ 4 անգամ անընդմեջ չի հաղթել Պրեմիեր լիգան: Մենք հետ ենք մնում, բայց հոկտեմբերն է», – Գվարդիոլայի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Սիթի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Արսենալը» 20 միավորով հավասարվեց առաջատար «Տոտենհեմին»։

«Մանչեսթեր Սիթին» 18 միավորով 3-րդն է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում