WSJ-ն պնդում է, որ Իրանը օգնել է ՀԱՄԱՍ-ին ծրագրել հարձակում Իսրայելի վրա

WSJ-ն պնդում է, որ Իրանը օգնել է ՀԱՄԱՍ-ին ծրագրել հարձակում Իսրայելի վրա

Ամերիկյան The Wall Street Journal թերթը , հղում անելով ՀԱՄԱՍ-ի և Հեզբոլլահի շարժումների բարձրաստիճան պաշտոնյաներին, պնդում է, որ Իրանն օգնել է ՀԱՄԱՍ-ին ծրագրել հարձակում Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ին, ինչպես նաև հաստատել է դրա իրականացումը հոկտեմբերի 2-ին Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ:

Պարբերականի տվյալներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպաներն օգոստոսից ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ մշակել են ծրագրի մանրամասները։ Հանդիպումները կայացել են Բեյրութում։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը որևէ ապացույց չի տեսել, որ Իրանը մասնակցել է Իսրայելի վրա հարձակմանը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում