Ջրվեժ գյուղի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է, սահմանվել է հերթապահություն

Ջրվեժ գյուղի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է, սահմանվել է հերթապահություն

Ապրիլի 27-ին, ժամը 14։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի կամրջի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրվեժ գյուղի աղբավայրում: Մոտ 5000 քմ տարածքում այրվել է աղբ: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:52-ին: Սահմանվել է հերթապահություն. իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում