Լիտվական անտառ Լոռու մարզում. Լիտվան Հայաստանին է նվիրաբերվել 10.000 կեչի
Այսօր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում այսօր տեղի է ունեցել «Լիտվական անտառի» հիմնման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանը:
Նշանավորելով Լիտվայի Հանրապետության անկախության վերականգնման 30-ամյակը և Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ Լիտվայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն է նվիրաբերվել 10.000 կեչու ծառ՝ որպես բարեկամական ներդրում «10մլն ծառ» նախաձեռնությանը։
Միջոցառմանը ներկա են գտնվել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Ռոմանոս Պետրոսյանը, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Աննա Մազմանյանը, այլ պաշտոնատար անձինք:
Նախարան իր խոսքում կարևորել է հայ-լիտվական բարեկամության շրջանականերում հերթական համատեղ ծրագրի իրականացումը՝ ընդգծելով հատկապես, որ խորհրդանշական միջոցառումն իրականացվում է այսօր չափազանց արդիական ու կարևոր՝ բնապահպանական ուղղվածութամբ:
Մարզի ղեկավարն, իր հերթին ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել գեղեցիկ նախաձեռնությունը հենց Լոռվա չքնաղ բնության գրկում կյանքի կոչելու համար: Գաբրիելյուս Լանդսբերգիսն իր խոսքում նշեց, որ նախաձեռնությունը կոչված է նաև ցույց տալու, որ ամենադժվարին իրավիճակներում անգամ հայ ժողովրդի հայացքն ուղղված է դեպի բարեկեցիկ ու լուսավոր ապագան.
«Անտառներ հիմնում են այն ժողովուրդները, ովքեր հավատում են ապագային.մենք ուրախ ենք, որ մեր լուման ենք ներդնում այս հարցում»,- ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը:
Ներկաները մասնակցեցին անտառի հիմնման խորհրդանշական ծառատունկին:
Կարծիքներ