Իսրայելի պաշտպանության նախարարը կմեկնի Նյու Յորք՝ հանդիպելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը չորեքշաբթի երեկոյան կմեկնի Նյու Յորք, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Մամուլի հաղորդագրության մեջ Գալանտի և Գուտերեշի առաջիկա զրույցի թեման չի նշվում։
Նյու Յորք կատարած այցի ընթացքում Գալանտը կհանդիպի նաև ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանի հետ, ասել է նա։ «Նախարար Գալանտը նաև զեկույց կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեսպաններին անվտանգության իրավիճակի վերաբերյալ»,-հավելել են ՊՆ-ից։
Կարծիքներ