Մակրոնը հայտարարել է, որ չի ցանկանում թույլ տալ Ուկրաինայի պարտությունը
Ֆրանսիան չի ցանկանում Ուկրաինայի պարտությունը ներկայիս հակամարտությունում և պատրաստ է երկար առճակատման։ Այս մասին Le Point ամսագրին տված հարցազրույցում ասել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։
«Կարո՞ղ ենք թույլ տալ, որ Ուկրաինան պարտվի, իսկ Ռուսաստանը հաղթի: Պատասխանն այն է, որ ոչ, մենք չենք կարող: Ռուսաստանը հրահրել է վերադարձ տարածքային պատերազմներին, և մենք պետք է պաշտպանենք միջազգային իրավունքը, ժողովուրդների ինքնիշխանությունը և սահմանները: Մենք պետք է երկար դիմադրենք»,- փաստարկեց նա։
Ֆրանսիայի ղեկավարը հույս է հայտնել, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը թույլ կտա «բոլորին հավաքել բանակցությունների սեղանի շուրջ՝ առավել բարենպաստ պայմաններում քաղաքական լուծում գտնելու համար»։ Միաժամանակ, ըստ նրա, Ուկրաինային «բախտը բերել է, որ ԱՄՆ-ում իշխանություն է եղել մի վարչակազմ, որը պատրաստ է օգնել»։ Մակրոնը, սակայն, նշել է, որ բանակցությունների մասին որոշումը պետք է կայացնի Կիևը։
Կարծիքներ