Ստամբուլում հորդառատ անձրեւից հետո ջրհեղեղի հետեւանքով մեկ մարդ է զոհվել

Ստամբուլում հորդառատ անձրեւից հետո ջրհեղեղի հետեւանքով մեկ մարդ է զոհվել

Ստամբուլում հորդառատ անձրեւից հետո առաջացած ջրհեղեղի հետեւանքով մեկ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել են համանուն նահանգի վարչակազմում։

«Բաշաքշեհիր թաղամասում ջրհեղեղի տակ ընկած տղամարդը մահացել է»,- հայտնել են իշխանությունները։

Հորդառատ անձրևը հարվածել է Թուրքիայի ամենամեծ մայրաքաղաքին, ինչի հետևանքով որոշ փողոցներ հեղեղվել են ։

Ինչպես նշում է TRT հեռուստաալիքը, տարերքների ազդեցությունից ամենաշատը տուժել է Բաշաքշեհիր թաղամասը, որտեղ ջրի մակարդակն այնքան բարձրացել է մի քանի փողոցներում, որ կայանված մեքենաները սկսել են տարվել առուներով։ Նույն տարածքում մի խումբ բնակիչներ արգելափակվել են տեղի գրադարանում։ Նրանց տարհանել են ու տեղափոխել թաղապետարանի շենք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում