Բրազիլիայի հարավում ցիկլոնի զոհ է դարձել ավելի քան 20 մարդ
Առնվազն 22 մարդ է զոհվել Բրազիլիայի հարավային շրջաններում երեքշաբթի գիշերը հարվածած արտատրոպիկական ցիկլոնի հետևանքներից։ Այս մասին տեղական իշխանություններին հղումով հայտնում է O Globo թերթը ։
Նրա խոսքով՝ Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում տարերքի զոհ է դարձել 21 մարդ, ևս 1-ը՝ հարևան Սանտա Կատարինայում։ Նրանց թվում եղել է փրկարար, ով մահացել է ծառայության ընթացքում։
Ինչպես նշվում է, տեղ-տեղ անձրևների հետևանքով գետերի ջրի մակարդակը բարձրացել է 20 մետրով, ինչը հանգեցրել է լայնածավալ հեղեղումների։
Կարծիքներ