Չինաստանը հայտարարել է Ուհան ժամանած ԱՀԿ փորձագետների հետ պայմանավորվածությունների մասին
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինն ասել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները և տեղական փորձագետները մի շարք համաձայնությունների են եկել Ուհանում կորոնավիրուսի աղբյուրի համատեղ որոնման ընթացքում: Դրանց մասին ավելի ուշ կհայտարարվի առաքելության վերջնական զեկույցում:
Վենբինը հավելել է, որ «խորը և ընկերական խորհրդակցություններ են տեղի ունեցել չինացի մասնագետների և ԱՀԿ փորձագետների միջև՝ հիմնված գիտության և փաստերի հարգանքի սկզբունքների վրա»:
Դիվանագետը նաեւ շեշտել է, որ քաղաքական գործիչները և դիվանագիտությունը չպետք է խառնվեն այս խնդրին: Ըստ նրա՝ շատ փաստեր արդեն ցույց են տվել, որ համաճարակը սկսվել է աշխարհի մի քանի վայրերում դեռ 2019-ի երկրորդ կեսին: Այժմ անհրաժեշտ է իրականացնել առկա բոլոր տեղեկությունների խորը վերլուծություն, ինչպես նաև այցելել համապատասխան վայրեր:
Կարծիքներ