Ինդոնեզական գյուղը հեղեղվել է կարմիր ջրով (տեսանյութ)

Ինդոնեզական գյուղը հեղեղվել է կարմիր ջրով (տեսանյութ)

Ինդոնեզիայի Կենտրոնական Ճավա նահանգի Ջենգոթ գյուղում արտասովոր երևույթ է տեղի ունեցել. գյուղը հեղեղվել է կարմիր ջրով:

Ինչպես հաղորդում է Bangkok Post-ը, տարօրինակ երևույթի պատճառը Պեկալոնգան քաղաքում աշխատող գործվածքի ներկման գործարանների հեղեղումն է: Տեղի պաշտոնյաները պնդում են, որ ջրում հայտնված ներկանյութը վնասակար չէ մարդկանց համար:

Տեղի իշխանությունները սկսել են հեղեված տարածքի մաքրման աշխատանքները, որոնք մեկ ժամ են տևել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում