Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կորուստներով է մոտենում Եվրոպայի առաջնությանը

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կորուստներով է մոտենում Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կորուստներ ունի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ազատ ոճային ըմբիշ 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը:

Հավաքականի կազմում հանդես կգան Գևորգ Թադևոսյանը, Արման Անդրեասյանը, Հրայր Ալիխանյանը, Արման Ավագյանը՝  համապատասխանաբար 65 կգ, 70 կգ, 74 կգ, 79 կգ քաշային կարգերում:

Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 19-25-ը Լեհաստանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում