Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 135 երեխա, վիրավորվել` 184-ը. Ուկրաինայի դատախազություն
Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 135 երեխա, վիրավորվել` 184-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը: Ամենից շատ զոհվել են Կիևի շրջանում` 64 երեխա:
Ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազության՝ ամենօրյա ռմբակոծությունների և գնդակոծությունների պատճառով վնասվել է 566 ուսումնական հաստատություն, որոնցից 73-ը ամբողջությամբ ավերվել են: Վնասվել և ավերվել են ավելի քան 230 դպրոց եւ 155 մանկապարտեզ:
Կարծիքներ