Մարտի 28-ից 29-ը ԱԻՆ-ում ստացվել է 4 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Մարտի 28-ից 29-ը ԱԻՆ-ում ստացվել է 4 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Մարտի 28-ից 29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 1 տուժած։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում