Ֆիլիպինների ափերի մոտ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ֆիլիպինների Լուզոն կղզու մոտակայքում չորեքշաբթի 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հանրապետության հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտից։
էպիկենտրոնը գտնվել է Կաբանգան մունիցիպալիտետից (Սամբալես նահանգ) 49 կմ հարավ-արևմուտք, որի բնակչությունը կազմում է ավելի քան 28,1 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։
Փորձագետները բացառել են տարածքում կրկնվող ցնցումների առկայությունը։ Չնայած դրան, որոշ ժամանակ անց Կաբանգանի մունիցիպալիտետի մոտ տեղի է ունեցել ևս չորս երկրաշարժ՝ մինչև 2,2 մագնիտուդով։ Ցունամիի վտանգ չկա, զոհերի և հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ այս պահին չեն ստացվել։
Կարծիքներ