«Ուրարտու»-ն` Հայաստանի բասկետբոլի Սուպերգավաթակիր
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրումկայացավ Հայաստանի բասկետբոլի Vbet Սուպերգավաթի` «Ուրարտու»-«Էրեբունի» հանդիպումը։
Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին քառորդում «Ուրարտու»-ի բասկետբոլիստները շեշտը դրելէին հեռահար նետումների վրա, որոնք բերեցին իրենց ցանկալի արդյունքը ` «Ուրարտու» 38-28 «Էրեբունի»: Հաջորդող քառորդում «Ուրարտու»-ն մեծացրեց իր առավելությունը, հաշիվըդարձնելով ` 71-50:
Մեծ ընդմիջումից հետո «Էրեբունի»-ն չկարողացավ վերգտնել իր խաղը և «Ուրարտու»-նպահպանեց առավելությունը` նվաճելով Սուպերգավաթը։ Խաղն ավարտվեց` 111-105:
Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստ` MVP ճանաչվեց «Ուրարտու»-ից Դուան Ուայթը,ով վաստակեց 23 միավոր, զամբյուղից անդրադարձած գնդակին տիրեց 6 անգամ և կատարեց 4 արդյունավետ փոխանցում։
«Ուրարտու»-ն վերջին անգամ Հայաստանի Սուպերգավաթակիր դարձել էր 2019 թվականին։
Կարծիքներ