Ըմբշամարտի պատանեկան ԱԱ. Հայ ըմբիշները Ստամբուլից 1-ակական արծաթե և 3-ական բրոնզե մեդալներով են վերադարձել

Ըմբշամարտի պատանեկան ԱԱ. Հայ ըմբիշները Ստամբուլից 1-ակական արծաթե և 3-ական բրոնզե մեդալներով են վերադարձել

Ստամբուլում ավարտվել է ըմբշամարտի պատանեկան աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը մեկնել էր 9 ըմբիշով, իսկ ազատ ոճային թիմը՝ 10 ըմբիշով:

Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի հավաքականները 1-ական արծաթե և 3-ական բրոնզե մեդալով են վերադարձել մրցավայրից:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան ԱԱ-ի փոխչեմպիոն է դարձել 51 կգ քաշային Արթուր Բրոյանը: Իր ճանապարհին Բրոյանը հաղթել էր իրանցի, ղրղզ և հնդիկ ըմբիշներին, իսկ եզրափակչում 0:9 հաշվով պարտություն էր կրել չեզոք դրոշի ներքո հանդես եկող Իլիա Կանդալինից:

45 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, 48 կգ քաշային Էդգար Պետրոսյանն ու 80 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթևոսյանը բրոնզե մեդալներ են նվաճել: Մխիթարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել վրացի Նիկա Ցեցխլաձեի նկատմամբ։ Պետրոսյանը բրոնզի համար պայքարում 8:0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր գերմանացի Իվան Սեիբելին: Տեր-Մաթևոսյանը բրոնզի համար նախ սփոփիչ գոտեմարտ էր անցկացրել՝ 8:4 հաշվով հաղթելով ադրբեջանցի Էլմին Ալիևին, իսկ արդեն բրոնզի համար գոտեմարտում 8:2 հաշվով առավելության էր հասել հույն Էլեֆտերիոս Պապասի նկատմամբ:

Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան ԱԱ-ում փոխչեմպիոն է դարձել 45 կգ քաշային Գոռ Բունիաթյանը: Եզրափակչում նա 0:11 հաշվով պարտություն էր կրել իրանցի Ֆարհադ Խաթերիից: 51 կգ քաշային Սաշա Պետրոսյանը, 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը և 110 կգ քաշային Հենրիկ Հայկյանը բրոնզե մեդալներ են նվաճել:

Այս մրցաշարին Հայաստանի հավաքականները Ստամբուլ էին մեկնել հետևյալ կազմերով՝

Հունահռոմեական ոճ

45 կգ՝ Յուրիկ Մխիթարյան

48 կգ՝ Էդգար Պետրոսյան

51 կգ՝ Արթուր Բրոյան

55 կգ՝ Յուրի Կարապետյան

60 կգ՝ Սամվել Տերտերյան

65 կգ՝ Պետրոս Աշկարյան

71 կգ՝ Գոռ Խաչատրյան

80 կգ՝ Էրիկ Տեր-Մաթևոսյան

92 կգ՝ Գրիշա Ոսկանյան

Ազատ ոճ

45 կգ՝ Գոռ Բունիաթյան

48 կգ՝ Միհրան Սլոյան

51 կգ՝ Սաշա Պետրոսյան

55 կգ՝ Սամվել Գևորգյան

60 կգ՝ Արեն Հայրապետյան

65 կգ՝ Վլադիմիր Ազարյան

71 կգ՝ Նարեկ Նիկողոսյան

80 կգ՝ Ռազմիկ Եփրեմյան

92 կգ՝ Վարուժան Հովհաննիսյան

110 կգ՝ Հենրիկ Հայկյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում