Մեր ամառը առաջիկա օրերին չի նահանջելու. Սուրենյան

Մեր ամառը առաջիկա օրերին չի նահանջելու. Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսաձևաչափով հայտնել է, որ թեև ամառը մոտենում է ավարտին, սակայն եղանակային ամառը չի պատրաստվում նահանջել:

Ըստ նրա՝ առաջիկա 5 օրերին բարձր ջերմաստիճանը կպահպանվի, տեղումներ չեն սպասվում, իսկ հանրապետության տարածքում կդիտվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում