Շատ ծանր վիճակ է, երբ համ դիմացինիդ հասկանում ես, համ էլ՝ չես հասկանում. Մովսես Հարությունյան
Մովսես Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ժողովուրդ, հիմա բան եմ ասում, բայց մեկնաբանությունների դաշտը փակում եմ, որ ոչ մեկ ավելորդ բան չասի մեր արցախահայ բռնի տեղահանված հայրենակիցների մասին։ Զուտ ասում եմ, որ դուք իմանաք, թե ինչպես է ստացվում, որ որոշները դրսում են մնում։
Հենց հիմա Գորիսում կան ահագին մարդիկ, ովքեր մերժում են պետության կողմից մարզերում մնալու համար առաջարկված բոլոր տարբերակները։
Հենց հիմա, ես ընկած խոսում, խնդրում, համոզում եմ, ասում ժողովուրդ ջան, մնացել եք նստարանի վրա, եկեք ձեզ հենց հիմա տանում ենք Մեղրի, Վարդենիս, Կապան, Նոյեմբերյան կամ մի քանի այլ տեղ, պատսրաստ են ձեզ համ տնով, համ հացով, համ աշխատանքով ապահովել, բայց չէ, ասում են` մենակ Երևան կամ Աբովյան։
Չգիտեմ, շատ ծանր վիճակ է, երբ համ դիմացինիդ հասկանում ես, համ էլ ` չես հասկանում»
Կարծիքներ