Շիրակի մարզում այրվել է մոտ 14 հա խոտածածկույթ
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 4-ին, ժամը 14:23-ին տեղեկություն է ստացել, որ Քարաբերդ, Լանջիկ և Մարալիկ բնակավայրերի սահմանային գոտում այրվում է խոտածածկ տարածք։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 15:52-ին:
Այրվել է մոտ 14 հա խոտածածկույթ և 2400 կգ ծղոտ:
Կարծիքներ