Փրկարար ծառայությունը վարժանքներ է անցկացրել Տավուշի և Արագածոտնի մարզերում
Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի վարչական շենքում, բուժկետում և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության կողմից Նոր Ամանոսի մանկապարտեզում համապատասխանաբար անց են կացվել վարժանքներ՝ «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացում» և «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմաներով։
Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Բնակավայրում տեղադրված էլեկտրական շչակի միջոցով իրականացվել է բնակավայրի բնակչության և կազմակերպությունների աշխատակիցների ազդարարում, ինչպես նաև փորձարկվել են Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի և Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի շչակները։
Կարծիքներ