ՄԱԿ-ը եզդիների նկատմամբ ցեղասպանության ապացույցներ է գտել
Ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և Իրաքում «Իսլամական պետության» կողմից իրականացված ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ՄԱԿ-ի քննչական խումբը պարզ և համոզիչ ապացույցներ է ներկայացրել այն մասին, որ եզդիների նկատմամբ հանցագործությունները ցեղասպանություն են:
Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է խմբի հատուկ խորհրդական և ղեկավար Քարիմ Խանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Միջազգային ստանդարտներին և ՄԱԿ-ի փորձին համապատասխան, հստակ և համոզիչ ապացույցներ կան, որ եզդիների դեմ կատարված հանցագործություններն ակնհայտորեն ցեղասպանություն են»,-ասել է Խանը:
Կարծիքներ