Անցկացվել են հրետանավորների մասնագիտական վարժանքներ

Անցկացվել են հրետանավորների մասնագիտական վարժանքներ

N զորամիավորման հրետանային ստորաբաժանումները նոյեմբերի 8-ին անցկացրել են մասնագիտական վարժանքներ։

Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատել կրակի կառավարման կետերը, մարտական վիճակի բերել հրետանային միջոցներն ու կատարել առաջադրված խնդիրները։

Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում