56 դպրոց կնորոգվի, կհիմնանորոգվի ու կկառուցվի. ԿԳՄՍ փոխնախարար

56 դպրոց կնորոգվի, կհիմնանորոգվի ու կկառուցվի. ԿԳՄՍ փոխնախարար

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ Հայաստանում 2022 թվականին հիմնանորոգման, վերանորոգման, կառուցման աշխատանք կիրականացվի 56 դպրոցում: Աշխատանքների ամբողջ ծավալը միայն ԿԳՄՍ նախարարության բյուջեով չի իրականացվում:

«Այս պահին կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներ են իրականացվում շուրջ 77 մանկապարտեզում: Միայն եկող տարվա համար մենք ունենք 56 դպրոցներում աշխատանքներ՝ թե՛ կառուցման, թե՛ հիմնանորոգման, թե՛ վերանորոգման: Սա դեռևս չի ներառում սեյսմիկ անվտանգության ծրագրով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեով իրականացվող ծրագրերը Ասիական զարգացման բանկի հետ համատեղ»,- ասաց Անդրեասյանը:

Փոխնախարարը շեշտեց, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում են նաև ԵՄ հետ աջակցության ծրագրերի շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում