Ադրբեջանը հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայից ձեռք է բերել 117.3 մլն դոլարի սպառազինություն
Ադրբեջանը հունվար-ապրիլ ամիսներին թուրքական սպառազինության գնման արդյունքների համաձայն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:
«Ստացված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայից պաշտպանական ու օդային սպառազինության արտահանման ծավալը հունվար-ապրիլ ամիսներին աճել է 47.7 տոկոսով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և հասել 949.744 միլիոն դոլարի: 2021-ի հունվար-ապրիլ ամիսներին հիմնական գնորդը եղել է Միացյալ Նահանգները՝ 386.113 մլն (56 տոկոս աճ)»,- նշում է գործակալությունը:
Երկրորդ տեղում Ադրբեջանն է: Այս երկիրը հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայից ձեռք է բերել 117.315 մլն դոլարի սպառազինություն, ինչը նախորդ տարվա համեմատ 13.3 տոկոսով ավելի է:
Կարծիքներ