Ավստրալիայում միաժամանակ հինգ ջրապտույտ է եղել (տեսանյութ)
Ավստրալիայում, Նոր Հարավային Ուելսի ափերի մոտ երեքշաբթի՝ մայիսի 4-ին, միաժամանակ հինգ ջրապտույտ է եղել: Ականատեսները սոցիալական ցանցերում հրապարակել են բնական երևույթի լուսանկարներն ու տեսանյութերը:
Հաղորդվում է, որ ջրապտույտները ձևավորվել են Հարինգթոնում գտնվող Old Bar լողափի մոտ: Միանգամից հինգ ջրապտույտների հայտնվելը համարվում է հազվագյուտ երևույթ:
Ջրապտույտներից հետո Ավստրալիայում փոթորիկ է եղել, և տեղացել է ուժեղ կարկուտ:
Կարծիքներ