ԱԺ-ն դադարեցրեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանի լիազորությունները

ԱԺ-ն դադարեցրեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանի լիազորությունները

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այլևս Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը չէ, ԱԺ-ն համապատասխան որոշմամբ դադարեցրեց նրա լիազորություններն այդ պաշտոնում:

 «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը ներկայացրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Փակ գաղտնի քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից մասնակցել է 64 պատգամավոր, 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր, կողմ էր քվեարկել 62, դեմ՝ 1 պատգամավոր:

 Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր Հովիկ Աղազարյանը: Ընդդիմադիր պատգամավորները չմասնակցեցին հարցի քննարկմանը, իշխանական պատգամավորներն էլ հիմնական զեկուցողին  հարցեր չտվեցին և ելույթներ չունեցան: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նման որոշման նախագիծը համարեց հիմնազուրկ, որևէ փաստարկ չունեցող:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում