Կասեցվել են «Արցախկաթ» ընկերության մածունի և թթվասերի արտադրության առանձին գործառույթները

Կասեցվել են «Արցախկաթ» ընկերության մածունի և թթվասերի արտադրության առանձին գործառույթները

«Համաճարակաբանության և հիգիենիայի կենտրոն» ՊՈԱԿ լաբորատորիայից մարտի 4-ին Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեին հայտնել են, որ «Արցախկաթ» և «Առաջնեկ» ընկերությունների կաթնամթերքի արտադրանքների պարբերական փորձաքնությունների գործընթացում փետրվարի 27-ին Արցախկաթ ՓԲԸ թթվասերի արտադրանքում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ մանրէ, իսկ մածուն արտադրանքի մեջ ԱՑԽՄ-ի թույլատրելի շեմից բարձր մանրէներ, իսկ «Առաջնեկ» ՓԲԸ կաթնաշոր արտադրանքում խմորասնկեր և բորբոսասնկեր։

Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Հիմք համարելով նշած փորձաքննության արդյունքները՝ Պետական տեչսությունների կառավարման կոմիտեի կողմից հետ են կանչվել շուկայից նշված արտադրանքները, ինչպես 27-ի արտադրության մնացորդները, այնպես էլ մինչ այսօր շուկայում վաճառվող «Արցախկաթի» թթվասերն ու մածունը և «Առաջնեկի» կաթնաշորը։ 

Կասեցվում է «Արցախկաթ» ընկերության մածունի և թթվասերի արտադրության առանձին գործառույթները, իսկ Առաջնեկ ՓԲԸ ում հայտարարվելու է սանիտարական օր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Սպառողներին հորդորում են զերծ մնալ նշված ապրանքստեսակների այսօրվա գնումներից, իսկ գնված ապրանքները չօգտագործել: «Չնայած հայտնաբերված մանրէին, այս պահի դրությամբ «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաճանմունք տվյալ մասով հիվանդներ չեն ընդունվել»,-նշվում է տեքստում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում