Իրանի նախագահը ՄԱԳԱՏԷ-ի գործունեության անկախության կոչ է անում
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին շաբաթ օրը խոսել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անկախ գործունեության անհրաժեշտության մասին: Այս մասին նա հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը, ով այժմ այցով գտնվում է Թեհրանում։
«Ռաիսին ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի անկախությունը պահպանելու և Իրանի ժողովրդի իրավունքները գործակալության հետ երկկողմ համագործակցության ընթացքում հարգելու անհրաժեշտությունը»,- ասվում է իրանական IRNA լրատվական գործակալության հայտարարության մեջ : Նշվում է, որ Ռաիսին հանդես է եկել ԱԷՄԳ-ի հետ փոխգործակցության շարունակման օգտին՝ այդ սկզբունքներին համապատասխան:
Իր հերթին միջազգային գործակալության գլխավոր տնօրենը հանդիպման ժամանակ «գոհունակություն է հայտնել [Իրանի հետ] համատեղ օրակարգի ձեռքբերման կապակցությամբ, որը ենթադրում է հարթել Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության ճանապարհը»։
Կարծիքներ