Գերմանիայի արտգործնախարարը պնդում է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը դեռ չի համապատասխանում ԵՄ պահանջներին
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պնդում է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման նախագիծը դեռ չի համապատասխանում Եվրամիության պահանջներին, և դա, ըստ նրա, վկայագրման գործընթացի կասեցման պատճառն է։
«Մեր դաշնային կառավարությունը կոալիցիոն համաձայնագրում հստակ նշել է, որ Գերմանիայում էներգետիկ նախագծերը պետք է համապատասխանեն եվրոպական պահանջներին, ինչը վերաբերում է նաև «Հյուսիսային հոսք 2»-ին,- իտալական La Stampa թերթին տված հարցազրույցում հայտնել է Բերբոքը։
Ըստ Բերբոքի՝ «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկման հարցը աշխարհաքաղաքական բնույթ է կրում։ Նախարարը հաստատել է, որ Գերմանիայի ներկայիս կառավարությունը կիսում է Միացյալ Նահանգների հետ համատեղ հռչակագրում ամրագրված մոտեցումը, ըստ որի՝ Ռուսաստանի դեմ արդյունավետ կոշտ միջոցներ կձեռնարկվեն եվրոպացի գործընկերների հետ այն դեպքում, եթե Մոսկվան օգտագործի էներգիան որպես զենք կամ որևէ ագրեսիվ գործողություններ Ուկրաինայում.
Կարծիքներ