Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 1-2 աստիճանով բարձր. Դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը
Հանրապետությունում դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագրի համաձայն՝ օդի հարաբերական խոնավությունը բավականին բարձր է` 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38մմ: Տեղումների նվազագույն քանակը (մինչև 20մմ) դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում: Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25մմ, նախալեռներում` 30մմ, լեռնային շրջաններում` 60մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել են 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003թթ, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004 թվականներին, երբ հանրապետության հովտային շրջաններում ընդանրապես տեղումներ չեն գրանցվել: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Հյուսիս արևելյան և հարավ արևելյան տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում: Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20 մ/վրկ, պոռթկումները`23 մ/վրկ: Արևափայլի տևողությունը տարածքում միջինը կազմում է 116 ժամ: Դեկտեմբերը բնութագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում:
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...+1 0 C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +8...+10 0C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-12 0C (դիտված պատմական նվազագույնը՝ -27...-32 0C, առավելագույնը՝ +18...+22 0C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման՝ 15-26 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4...-6 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5...+8 0C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -15...-20 0C (դիտված պատմական նվազագույնը՝ -31...-36 0C, առավելագույնը՝ +15...+18 0C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 18-55 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Լոռու մարզ
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...-2 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10...+12 0C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -15...-20 0C (դիտված պատմական նվազագույնը՝ -26...-31 0C, առավելագույնը՝ +19...+21 0C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 19-20 մմ):
Տավուշի մարզ
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1...+3 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10...+14 0C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -5...-10 0C (դիտված պատմական նվազագույնը՝ -15...-20 0C, առավելագույնը՝ +22...+26 0C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 21-23 մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նախալեռնային շրջաններում 0...+1 0C, լեռնային շրջաններում` -4...-6 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +8...+10 0C, լեռնային շրջաններում՝ +4...+7 0C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -10...-12 0C, լեռնային շրջաններում` -17...-20 0C (դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -22...-23 0C, առավելագույնը՝ +18...+19 0C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -25...-26 0C, առավելագույնը՝ +14...+15 0C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` նախալեռնային շրջաններում 28-35 մմ, լեռնային շրջաններում 70-75 մմ):
Սյունիքի մարզ
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է հովտային շրջաններում +2...+5 0C, նախալեռնային շրջաններում` -1...-3 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +12...+15 0C, նախալեռնային շրջաններում՝ +7...+10 0C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -5...-10 0C, նախալեռնային շրջաններում` -15...-18 0C (դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14...-18 0C, առավելագույնը՝ +25...+26 0C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -25...-30 0C, առավելագույնը՝ +20...+23 0C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` հովտային շրջաններում 15-27մմ, նախալեռնային շրջաններում 19-54 մմ):
Երևան քաղաք
Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1...+2 0C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +8...+10 0C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-13 0C (դիտված պատմական նվազագույնը՝ -29.8 0C, առավելագույնը՝ +22 0C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 25-30 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Կարծիքներ