Վիեննայում մեկնարկում է Իրանի միջուկային համաձայնագրի վերահաստատման բանակցությունների յոթերորդ փուլը
Իրանի և միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) համատեղ հանձնաժողովը երկուշաբթի օրը Վիեննայում վերսկսում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունները։ Այս փուլը յոթերորդն է լինելու բանակցային մարաթոնում, որն այս ամառ ընդհատվել էր Իրանում ընտրությունների պատճառով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ամերիկյան կողմը չի մասնակցում բուն համատեղ հանձնաժողովի նիստին՝ պայմանավորված 2018 թվականին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով։ Սակայն Վիեննայում միջուկային գործարքի մասնակիցների հետ առանձին խորհրդակցությունների համար պետք է ներկա լինի Իրանում ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլին։ Մորան պետք է անուղղակի հաղորդակցություն ապահովի Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների միջև։
Կարծիքներ