Կոնգոյի արևելքում զինված անձինք սպանել են 22 մարդու
Առնվազն 22 մարդ է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արևելքում տեղահանվածների ճամբարի վրա գրոհայինների հարձակման հետևանքով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի օրը հաղորդել է Agence France-Presse-ը ՝ վկայակոչելով Կարմիր խաչի տեղական բաժանմունքի ներկայացուցչին:
Կոնգոյի զարգացման կոոպերատիվի (CODECO) խմբի անդամները հարձակվել են արևելյան Իտուրի նահանգում գտնվող ճամբարի վրա: Հարձակման ժամանակ 20 մարդ մահացել է տեղում, ևս երկուսը մահացել են ստացած վերքերից։
Իտուրի նահանգում մայիսի 6-ից գործում է պաշարման դրություն, որը սահմանել է ԿԺԴՀ նախագահ Ֆելիքս Չիսեկեդին։ Պետության ղեկավարի որոշմամբ Իտուրիում քաղաքացիական վարչակազմը փոխարինվել է ռազմականով։ Նման ռեժիմ է գործում հարեւան Հյուսիսային Կիվու նահանգում։ Երկու շրջաններում տեղակայվել են լրացուցիչ զորամասեր, որոնք այժմ գործողություններ են իրականացնում զինյալների հիմնական հենակետերը վերացնելու ուղղությամբ։
Կարծիքներ