Դոլարի ու եվրոյի փոխարժեքը նվազել է

Դոլարի ու եվրոյի փոխարժեքը նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 10-ին, կազմել է 519.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.29 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 631.65 դրամ (նվազել է 1.65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 732.08 դրամ (նվազել է 4.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.19 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝  460.45 դրամ, ոսկի՝ 31,630.8 դրամ, պլատին՝ 19,349.78 դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում