Մեկնարկել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 50-րդ հոբելյանական ասամբլեան
Աթենքում մեկնարկել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) 50-րդ հոբելյանական գլխավոր ասամբլեան: Կընդունվեն կարևոր բազմաթիվ որոշումներ:
Համաժողովում տեղի կունենա ԵՕԿ-ի նախագահի ընտրությունը: Այդ պաշտոնին հավակնում են Հունաստանի ԱՕԿ-ի ղեկավար, միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Սպիրոս Կապրալոսը և Դանիայի ԱՕԿ-ի ղեկավար, ԵՕԿ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիլս Նիգաարդը:
Կձևավորվի կազմակերպության գործկոմի նոր կազմ, կորոշվեն հանձնաժողովի անդամները:
Կարծիքներ