Մեզ համար առանցքային նշանակություն ունի Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը. Բաբայան
Արցախի արտաքին գործերի նախարարության համար առանցքային նշանակություն ունի Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը: Հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
«Պետք է ցույց տանք աշխարհին, որ Արցախը կա, որ մենք ենք տնօրինում մեր ճակատագիրը, իսկ սա շատ կարևոր է, որպեսզի և ա՛շխարհը իմանա, և՛ կարևոր ուժային կենտրոնները ունենան ճիշտ պատկերացում իրավիճակի մասին: Մենք այս ամենով պետք է առաջնորդվենք և շարունակենք մեր քաղաքականությունը»,- նշեց Բաբայանը:
Կարծիքներ