ԱՄՆ-ը Լոս Անջելեսն ընտրել է 2022 թվականի ամռանն Ամերիկաների գագաթնաժողովի անցկացման վայր

ԱՄՆ-ը Լոս Անջելեսն ընտրել է 2022 թվականի ամռանն Ամերիկաների գագաթնաժողովի անցկացման վայր

Ամերիկաների հաջորդ՝ թվով իններորդ գագաթնաժողովը, որը 2022 թվականի հունիսին կընդունի ԱՄՆ-ը, տեղի կունենա Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): Հունվարի 18-ին այդ մասին հայտնել Է նախագահ Ջո Բայդենը:

«ԱՄՆ-ն Ամերիկաների իններորդ գագաթնաժողովը կանցկացնի Լոս Անջելեսում (…) 2022 թվականի հունիսին»,- ասված Է պետության ղեկավարի գրավոր հայտարարության մեջ: Առաջիկա հանդիպման թեման կդառնա «կայուն եւ արդարացի ապագայի» կառուցումն Արեւմտյան կիսագնդի համար, նշել Է Միացյալ Նահանգների ղեկավարը: «ԱՄՆ-ն անհամբերությամբ Է սպասում (երկրների) ղեկավարների եւ ամբողջ կիսագնդից շահագրգիռ կողմերի հանդիպմանը՝ տնտեսական բարգավաճման, անվտանգության, մարդու իրավունքների եւ արժանապատվության՝ մեր ընդհանուր հանձնառության առաջմղման համար»,- ընդգծել Է Բայդենը:

Ամերիկաների գագաթնաժողովներն Արեւմտյան կիսագնդի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումներն են, որոնք տեղի են ունենում մի քանի տարին մեկ անգամ՝ Ամերիկյան պետությունների կազմակերպության, որը միավորում Է 35 երկիր, հովանու ներքո: Ամերիկաների առաջին գագաթնաժողովը տեղի Է ունեցել 1994 թվականի դեկտեմբերի 9 – 11-ը Մայամիում՝ Բիլ Քլինթոնի նախաձեռնությամբ, որն այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահն Էր: Այդ ժամանակվանից ի վեր խորհրդաժողովը ոչ մի անգամ ԱՄՆ-ում չի անցկացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում