Աշտարակ-Փարպի ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով կան տուժածներ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը հունիսի 10-ին ժամը 12։01-ին ահազանգ է ստացել, որ Փարպի գյուղ գնացող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1980 թ.) և «VAZ-21011» (վարորդ՝ Հ. Գ., ծնված 2002 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
«Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Հ.-ին (ծնված 1981 թ.) և Ա. Մ.-ին (ծնված 1958 թ.) մոտեցրել են շտապօգնությանը. տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Կարծիքներ