«Փյունիկ»-ը և ԲԿՄԱ-ն հաղթանակ տոնեցին 14-րդ տուրում

«Փյունիկ»-ը և ԲԿՄԱ-ն հաղթանակ տոնեցին 14-րդ տուրում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում կայացավ ևս երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարային աղյուսակի առաջատար «Փյունիկ»-ը մրցեց «Վեստ Արմենիա»-ի հետ և առավելության հասավ 2:3 հաշվով: «Փյունիկ»-ի կազմում գոլերը խփեցին Սեմ Հենդրիկսը, Հովհաննես Հարությունյանը և Ջեյմս Սանտոսը, իսկ «Վեստ Արմենիա»-ից` Անդրե Մենսալաոն ու Զախար Տարասենկոն:

Օրվա մյուս խաղում «Արարատ»-ը զիջեց ԲԿՄԱ-ին: «Բանակայիններին» հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել «Արարատ»-ի դարպասը. գոլերը խփեցին Արգիշտի Պետրոսյանը և Նարեկ Ալավերդյանը:

Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Նոա»-«Ալաշկերտ», «Ուրարտու»-«Շիրակ» խաղերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում